ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Մարիա Կալասի հիշատակին

Մարիա Կալասի հիշատակին
03.12.2013 | 16:02

Դեկտեմբերի 8-ին, 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Մարիա Կալասի ծննդյան 90-ամյակին, ինչպես նաև Հունաստանի կողմից ԵՄ նախագահության ստանձմանը (2014 թ. 1-ին կես):

Համերգային ծրագրում կհնչեն` Վերդի, Մասկանի, Չիլեա, Բոյտո, Պուչինի, Բելինի, Գունո: Մենակատարներն են երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա), դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Մուտքն ազատ է:
Մարիա Կալասը համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր երգչուհիներից մեկը։ Ամերիկացի երգահան Լեոնարդ Բերնսթայնը նրան անվանել է «Օպերայի Աստվածաշունչ»: 2006-ին «Opera News» ամսագիրը գրել է. «Իր մահից երեսուն տարի անց նա մնում է արվեստագետ-պրիմադոննայի տիպար, ինչպես նաև դասական երաժշտության առավել լավ վաճառվող երգիչներից մեկը»։

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ